Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

ԲՀԿ-ն կմասնակցի «այո»-ի քարոզարշավին

ԲՀԿ-ն կմասնակցի «այո»-ի քարոզարշավին
26.09.2015 | 15:27

ԲՀԿ-ն կողմ կքվեարկի Սահմանադրության նախագծին և կմասնակցի «այո»-ի քարոզարշավին՝ ասել է ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը։ «Մենք չենք կարող լինել պախկված կամ ոչ հրապարակային գործունեության մեջ։ Մենք չենք կարող մի բան ասել, ուրիշ բան անել, դա մեր ոճը չէ»,- հայտարարեց Բաբայանը։

Դիտվել է՝ 1461

Մեկնաբանություններ